«ArmHiTec-2021»-ը 1 տարով հետաձգվում է․ համաճարակաբանական իրավիճակը վատթարացել է

Այս տարի մասնակցության հայտ էին ներկայացրել Հայաստանից և մի շարք երկրներից, ներկայացվելու էին ավելի քան 60 ցուցանմուշներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ Սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային «ArmHiTec-2021» ցուցահանդեսն այս տարի չի կայանա։ Տեղեկությունը նշված է ցուցահանդեսի պաշտոնական կայքէջում։

«ArmHiTec 2018» . նորագույն և ամենակարող զենքեր

«Հայաստանում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման և զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակումներով պայմանավորված` COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որոշում է կայացրել հետաձգել սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային «ArmHiTec-2021» ցուցահանդեսի անցկացումը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ցուցահանդեսը կանցկացվի 2022 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը։

«ArmHiTec-2021»-ը պետք է կայանար 2021 թվականի մարտի 25-27 –ը Երևանում։ Մասնակցության հայտ էր ներկայացված Հայաստանի և այլ երկրների արդյունաբերական ձեռնարկությունների ավելի քան 60 ցուցանմուշների համար։ Նախատեսվում էր նաև 20-ից ավելի երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցություն, ընդարձակ գործարար և բանակցային ծրագրերի անցկացում:

Հայաստանը ArmHiTec-2016-ում ներկայացրեց սեփական չկառավարվող հրթիռները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ընդգծում է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման կարևորությունը։

Նախարարության ներկայացուցիչները վստահ են, որ հաջորդ տարի «ArmHiTec» ցուցահանդեսը կանցկացվի պաշտպանության ու անվտանգության ոլորտի համաշխարհային առանցքային արտադրողների մասնակցությամբ։

Ռուսաստանը կմասնակցի Երևանում անցկացվող ArmHiTec-2016 սպառազինության ցուցահանդեսին