ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik.Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են 2 ջոկատով՝ Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններով:
Ծառայությունը հայտնում է, որ զինադադարից հետո այդ աշխատանքների արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն:
Հիշեցնենք` երեկ Մարտունու շրջանի հարավարևելյան թևում և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և տարհանել էին ևս 6 աճյուն։ Նախնական տվյալներով` բոլորը զինծառայողներ են։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել