Յուրի Ջորկաեֆը կրկին Երևանում է

Աշխարհահռչակ ֆուտբոլիստը ծանոթացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը կրկին Երևանում է: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր աշխարհահռչակ ֆուտբոլիստը, որն այժմ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, այցելել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա:

Արոնյանը Magnus Carlsen Invitational մրցաշարում կսկսի պայքարն ադրբեջանցու հետ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները և ներդրումային ապագա ծրագրերը:

Ջորկաեֆը նաև ծանոթացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և նրա մարզչական շտաբի անդամների հետ:

ՀՖՖ–ն խոստանում է նաև տեսանյութ հրապարակել։

Հիշեցնենք` Ջորկաեֆը Հայաստան էր ժամանել նաև 2020 թվականի դեկտեմբերին։

Յուրի Ջորկաեֆը Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկ է նվեր ստացել