ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի իննակի չեմպիոն Վիկ Դարչինյանը կոչով դիմել է աշխարհահռչակ բոլոր մարզիկներին`խնդրելով բարձրաձայնել խնդիրը, որ հայ գերիներն այլևս փակված չմնան Արդրբեջանի բանտերում որպես բանտարկյալներ:
Նա նշել է, որ իր երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը գերիների վերադարձն է դեպի հայրենիք:
«Աշխարհի բոլոր սպորսմեններին դիմում եմ և խնդրում եմ` մի՛ եղեք անտարբեր և միացեք իմ կոչին, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձնի մեր հայ գերիներին, որոնց պահում են բանտարկյալների նման: Պատերազմը ավարտվել է. հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ»,–Facebook–ի իր էջում գրել է Դարչինյանը:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը