ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր հանդիպել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության ղեկավար կազմի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է ռազմաբժշկական ոլորտում իրականացվող ընթացիկ աշխատանքներն ու անցած ամիսներին հոսպիտալներում բուժում ստացած զինծառայողների ապաքինման վիճակագրությունը։
Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել և պատերազմական գործողությունների ընթացքում, և հետպատերազմյան ժամանակահատվածում ռազմական բուժաշխատողների կատարած հսկայական աշխատանքը, ԶՈւ ռազմաբժշկական վարչության ղեկավար կազմին տվել է որոշակի հանձնարարականեր և ցուցումներ։
Մինչև վերջին վայրկյանը հարցնում էր՝ կապրե՞մ, բժիշկ. պատմում է ռազմական բժիշկը