Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս որոնումների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների դիրքային հատվածներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

180 ծնող սպասում է պատասխանի. նախարարը չի բացառում, որ ոչ բոլոր աճյունները կնույնականացվեն

«Նախնական տվյալներով` բոլորը զինծառայողներ են: Նրանց ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,–նշված է հաղորդագրության մեջ:

Որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն Մարտունու (Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող հարավարևելյան ուղղություն) և Վարանդայի շրջաններում:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առայսօր որոնումների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

Զոհվածների աճյուններն ու անհետ կորածներին կփնտրեն Հադրութի ու Վարանդայի ուղղություններում