ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Զինված տղամարդը պատանդ է վերցրել Ռուսաստանի Սևերոդվինսկ քաղաքի Լոմոնոսովի փողոցում գտնվող «Деньги в руки» կազմակերպության աշխատակցուհուն։ Համացանցում արդեն տեսագրություն է հայտնվել դեպքի վայրից։
Տարածքը շրջափակել են ոստիկանները։
Ինչպես հաղորդում է «360» հեռուստաալիքը, տղամարդն այդ քայլին է դիմել կոլեկտորների սպառնալիքների պատճառով: Նա վարկ է վերցրել և չի կարողացել վերադարձնել։ Կոլեկտորներն էլ տղամարդու և նրա կնոջ մասին վիրավորական գրառումներ են հրապարակել սոցիալական ցանցերում: Հենց դա էլ տղամարդուն դրդել է հանցագործության։
Ոստիկանությունը բանակցություններ է վարել նրա հետ, տղամարդը պահանջել է ընկերության տնօրենին կանչել, որպեսզի վերջինս ներողություն խնդրի պարտապանների հետ աշխատելու մեթոդների համար: Բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնվել է իրավապահներին։
Life Shot Telegram-ալիքի տվյալով` տղամարդու նկատմամբ հարուցված քրեական գործեր կան։