Սարգսյանը Փաշինյանին է վերադարձրել Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը

ՀՀ նախագահը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին, որն առաջարկել էր ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակել Արտակ Դավթյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին առաջարկությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Դավթյանը՝ Գասպարյանի փոխարեն․ Փաշինյանի ինչի՞ն է պետք ԳՇ հին-նոր պետը

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ միջնորդություն էր ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար։ 

Նախագահը ստացել է Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը. 3 օր ժամանակ ունի

Դավթյանն արդեն զբաղեցրել է այս պաշտոնը։ Նա ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ է եղել 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը։ Այդ պաշտոնից ազատվել է կորոնավիրուսի ժամանակ որդու հարսանիքը կազմակերպելու համար։

2021թ. մարտի 9-ին Արտակ Դավթյանը ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա:

«Արտակ Դավթյանը նշանակվում է, որ բանակը մինչև վերջ քանդի». Մովսես Հակոբյան