Պետք է դիմել ՄԱԿ–ի ԱԽ. Սիմոնյանը` Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքների մասին

Սիմոնյանի խոսքով`եթե հաշվի առնենք նաև մարտի 15,16–ից նախատեսվող ադրբեջանական զորավարժությունները, ապա պատկերն ավելի է հստականում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներին և շեշտել, որ պետք է ՄԱԿ–ին դիմել։

«Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանին կպարտադրի «միջանցք» բացել Սյունիքում, միևնույն ժամանակ բազմիցս հայտարարել, որ ադրբեջանցիները վերադառնալու են «պատմական տարածք՝ Զանգեզուր, Երևան և այլն»։ Սա ոչ այլ ինչ է, քան սպառնալիք՝ ուժի կիրառման սպառնալիք, որն արգելված է ՄԱԿ կանոնադրության 2–րդ հոդվածով (jus cogens սկզբունք)»,–գրել է նա։

Սիմոնյանի խոսքով`եթե դրան գումարենք մարտի 15,16–ից նախատեսվող ադրբեջանական զորավարժությունները, ապա պատկերն ավելի է հստականում։

«Զանգեզուրով` Ադրբեջանի պատմական տարածքով» անցնող միջանցք չկա. ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին

«Ի դեպ, նման դեպքերում պետության անվտանգության նկատմամբ ուշադիր պետական իշխանությունները դիմում են ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդ։ Եթե անգամ կասկածներ ունեն, որ ինչ֊որ մի պետություն վետո կարող է դնել հնարավոր բանաձևի ընդունման ժամանակ, ամեն դեպքում դիմում են՝ խնդիրը հնչեցնելու և հետագայում նույն ՄԱԿ–ի կանոնադրության 51–րդ հոդվածի ուժով ինքնապաշտպանության լեգիտիմացման համար»,–նշել է Սիմոնյանը։

Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ ը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովում, ասել էր, որ տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ։

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել