ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմն արդեն նախագահի աշխատակազմին է ուղարկել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդագրի հիմնավորումները: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
Հիշեցնենք` մարտի 10-ին ԳՇ պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանի լիազորությունների՝ իրավունքի ուժով դադարեցումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն էր ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու համար:
Մարտի 11-ին նախագահն առաջարկությունն առարկություններով վերադարձրել է: