Մեզ դավաճաններ են ղեկավարում. կայացավ «3-րդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ժողովը

Հիմնադրամի ղեկավարի խոսքով՝ երկիրը, տնտեսությունը, մշակույթը և Հայ առաքելական եկեղեցին խիստ քննադատությունից հետո ծանր պարտություն են կրել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Այսօր Երևանում անցկացվեց  «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցչական ժողովը: Բացման խոսքով հանդես եկավ «Երրորդ ուժ» նախաձեռնության անդամ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը:

«Իմ կյանքի 54 տարիների ընթացքում ես առաջին անգամ եմ տեսնում, որ մեր երկրում իշխանություններին անվանեն «դավաճաններ»: Այսինքն, ստացվում է, որ այսօր մեզ դավաճաններ են ղեկավարում: Իհարկե, բնակչության մի մասը, մանիպուլյացիայի, որոշակի ճնշման միջոցով կամ ինչ-որ անձնական շահերի հետ կապված՝ դա չի տեսնում, կամ ձգտում է ձևացնել, թե չի տեսնում: Ընդդիմության և իշխանության հակամարտությունը գնալով սրվում է: Մենք քաղաքացիական պատերազմի շեմին ենք»,- ասաց Թովմասյանը:

Փաշինյանի համար իր աթոռից թանկ բան չկա. Սաղաթելյանը` ընտրությունների կեղծման վտանգի մասին

Նրա խոսքով` իշխանությունը, որը նախկինում վստահեցնում էր` անհրաժեշտության դեպքում անպայման հրաժարական կտա, այժմ ընդհանրապես մտադիր չէ զիջել իր դիրքերը:

Հիմնադրամի ղեկավարը նշում է, որ երկիրը, տնտեսությունը, մշակույթը և Հայ առաքելական եկեղեցին խիստ քննադատությունից հետո ծանր պարտություն են կրել:

«Ստորագրվել է կապիտուլյացիոն համաձայնագիր, որը մեր երկրի ու մեր ժողովրդի համար պարզապես դուրս է հնարավոր լինելու սահմաններից: Հիմա մենք հարվածի տակ ենք դնում տնտեսական և բարոյահոգեբանական բաղադրիչը: Մենք բացում ենք մեր նոր կորուստների էջը»,- հայտարարեց Թովմասյանը:

Նրա խոսքով` իրենց նախաձեռնությունը շատ արագ կազմակերպվեց, քանի որ երկրում տիրող իրավիճակը բոլորին ստիպում է շատ արագ միավորվել և կարողանալ իրականացնել համապատասխան որոշումներ։

Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը նախագահը չի ստորագրելու և չի դիմելու ՍԴ

Թովմասյանը շեշտեց, որ նախաձեռնությունը բաց է բոլոր ցանկացողների համար։ Նրա խոսքով` ամեն օր իրենք ավելի ու ավելի շատ հաղորդագրություններ են ստանում այն քաղաքացիներից, որոնք ցանկանում են միանալ նախաձեռնությանը: