«Ինձ երջանկություն չբերեց». Ուլյանա Սերգեյենկոն` Դանիլ Խաչատուրովի հետ ամուսնության մասին

«Ulyana Sergeenko» ապրանքանիշի հիմնադիրն ու սեփականատերը խոստովանել է, որ չնայած ամուսնու անվերջանալի բանկային հաշիվներին, ինքը չի կարողացել երջանկանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ռուս դիզայներ Ուլյանա Սերգեյենկոն հաճույքով է լրագրողներին պատմում իր հավաքածուների մասին և խուսափում անձնական կյանքին վերաբերող հարցերից։ Այդուհանդերձ, Harper's Bazaar Kazakhstan պարբերականին տված հարցազրույցում նա անդրադարձել է իր անհաջող ամուսնությանն ու ընտանեկան կյանքին:

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի նախկին կինն ամուսնացել է

Հարցին, թե ինչ է երջանկությունը, արդյոք կապ ունի՞ բանկային հաշիվների հետ, 41-ամյա Ուլյանա Սերգեյենկոն պատասխանել է. «Հաջողված ամուսնության հետ երևի թե կապ ունի, բայց իմ դեպքում հաջողություն չունեցով։ Ինձ համար փրկություն դարձավ ապրանքանիշը, ես հնարավորություն ունեցա անելու այն, ինչ ես եմ ուզում, ապրել այնպես, ինչպես ես եմ ուզում»։

Դիզայների խոսքով ՝ բանկային տպավորիչ հաշիվը շատ լավ բան է, բայց անձամբ ինքը չի կարողացել երջանկություն գնել։

2008 թվականից մինչև 2013 թվականը նա ամուսնացած էր ռուսաստանցի միլիարդատեր և «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախկին նախագահ Դանիլ Խաչատուրովի հետ։ Ուլյանան երկու երեխա ունի. որդին՝ Ալեքսանդրը, ծնվել է առաջին ամուսնությունից, իսկ դուստրը՝ Վասիլիսան, Խաչատուրովի հետ ամուսնությունից։

Սերգեյենկոն խոստովանել է, որ հիմա շատ գոհ է իր կյանքից։

Նա նաև հիշել է, թե ինչպես է երիտասարդ տարիքում միայնակ մայր դարձել (խոսքը որդու՝ Ալեքսանդրի մասին է), և բոլոր երիտասարդ աղջիկներին խորհուրդ է տվել չհուսահատվել կյանքի բարդ փուլում և չենթարկվել հասարակական կարծիքին։

Ինչ վերաբերում է դստերը` 14–ամյա Վասիլիսային, ապա նա արդեն հագնում է Ուլյանայի հավաքածուի զգեստները` ուրախացնելով մորը։

Վասիլիսան անցյալ տարի նկարահանվել է «Ulyana Sergeenko» ապրանքանիշի գովազդում:

Սկանդալային հարցազրույց․ Մեգան Մարքլը՝ ռասիզմի և արքայական ընտանիքի հետ «պատերազմի» մասին