Գերեվարված Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն. լուսանկարներ

Մարալ Նաջարյանն Արցախ էր մեկնել` իրերը վերցնելու, բայց նոյեմբերի 10-ին Բերձորում գերեվարվել էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Գերեվարված Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն` Բեյրութ:

Լուրը «Հայերն այսօրի» հետ զրույցում հաստատել է Լիբանանում Հայաստանի դեսպանությունը:

​«Զարթոնք մեդիան» թվիթերյան իր էջում հրապարակել է Մարալ Նաջարյանի լուսանկարները։

Մարալ Նաջարյանը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին Բերձորից Շուշի ճանապարհին, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։

Պուտինը, Լավրովն ու Շոյգուն գերիների հարցում հետևողական են. ՀՀ ԱԳ նախարար