«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարը. 10 տարի է` Ճապոնիայում այս օրը սգո օր է. լուսանկարներ

Sputnik

2011 թվականի մարտի 11 - ին ճապոնական Հոնսյու գլխավոր կղզու հյուսիսարևելյան ափին տեղի ունեցավ երկրի պատմության մեջ ամենասարսափելի երկրաշարժը ՝ 9 բալ ուժգնությամբ ։ Տարերային աղետի հետևանքով վթարի  ենթարկվեց «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը, որն ուղեկցվեց ճառագայթաակտիվ նյութերի արտանետումներով: Կայանի գտնվելու վայրից ստիպված տարահանեցին  ավելի քան 80 հազար մարդու:

Սպիտակ ծովում բացվել է աշխարհի առաջին ստորջրյա ցուցահանդեսը. անհավանական լուսանկարներ

Ամեն տարի մարտի 11–ին, Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին սգո ակցիաներ են կազմակերպվում։

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և դրա հարուցած ցունամիի հետևանքով զոհվել կամ անհայտ կորել է ավելի քան 18 հազար մարդ: Գրեթե կես միլիոն ճապոնացիներ զրկվել են իրենց տներից։

Հիմա մարդիկ այլևս չեն ապրում այդ գոտում, այլ պարզապես գալիս են այնտեղ, որպեսզի հիշեն իրենց սիրելիներին:

10 տարի անց էլ վթարի հետևանքները դեռ մինչև վերջ չեն վերացել, թեև դրա վրա արդեն միլիոններ են ծախսվել։

Այսօր ամբողջ Ճապոնիան հիշում է ողբերգական իրադարձությունները՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին։

1 / 12
Կինը աղոթում է 2011 թվականի մարտի 11-ի երկրաշարժի զոհերի համար
2 / 12
Տորիայի դարպասների մոտ արարողություն` Ճապոնիայում 2011 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին
3 / 12
Հրշեջները որոնում են Ճապոնիայում 2011 թվականի երկրաշարժի ժամանակ անհետ կորած զոհերի աճյունները
4 / 12
Ֆուկուսիմայում 2011 թվականի երկրաշարժի ժամանակ հարազատներին կորցրած տղամարդը երեխայի հետ միասին
5 / 12
Աղջիկը ծաղիկ է դնում Ճապոնիայում 2011-ի երկրաշարժի զոհերի հուշարձանին
6 / 12
Դեղին անձեռոցիկներ ՝ Ճապոնիայում 2011-ի երկրաշարժից տուժածներին ուղղված մաղթանքներով
7 / 12
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան` 2011 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ
8 / 12
Վառված մոմեր` Ֆուկուսիմայում 2011 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին
9 / 12
Մարդիկ մեկ րոպե լռությամբ հարգում են 2011թ. երկրաշարժի զոհերի հիշատակը
10 / 12
Հարավային Կորեայի էկո-ակտիվիստները` «Ֆուկուսիմա» ԱԷԿ–ի աղետին նվիրված բողոքի ակցիաների ժամանակ
11 / 12
Երգչուհի Լեդի Գագան 2011 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին դիմում է ճապոնացիներին
12 / 12
Մարդիկ Ճապոնիայում աղոթում են 2011-ի երկրաշարժի զոհերի համար