«Եվրատեսիլի» մասնակցի տեսահոլովակը մեկ օրում դիտել են ավելի քան 900 հազար անգամ

Մանիժայի ելույթի տեսագրությունը մարտի 10-ին է հրապարակվել «Եվրատեսիլ»-ի YouTube-յան ալիքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում Ռուսաստանի ներկայացուցիչ ընտրված երգչուհի Մանիժայի տեսահոլովակը մեկ օրում ավելի քան 900 հազար անգամ դիտել են մրցույթի YouTube-յան պաշտոնական ալիքում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մանիժայի ելույթի տեսագրությունը հրապարակվել է մարտի 10-ին: Նույն օրը հրապարակել են նաև Ավստրիայի ներկայացուցիչ Վինսենտ Բուենոյի և ավստրալացի երգչուհի Մոնտենի տեսահոլովակները, որոնք դիտել են ավելի քան 160 հազար անգամ: Էստոնիայի ներկայացուցիչ Ուկու Սուվիստեի տեսանյութը դիտել են գրեթե 60 հազար անգամ, իսկ Ուկրաինայի ներկայացուցիչ Go_A-ի տեսանյութը` ավելի քան 470 հազար անգամ։

Երգչուհի Մանիժան «Եվրատեսիլ-2021» մրցույթում հանդես «Russian woman» երգով:

Ռուսաստանի մասնակիցն ընտրվել է Առաջին ալիքի տոնական շոուի ժամանակ հանդիսատեսի քվեարկության միջոցով։

Հիշեցնենք` Հայաստանն այս տարի հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլին»։