Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Սյունիքում

էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Իրանի Խոյ քաղաքի մոտակայքում այսօր երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Տեղական ժամանակով 09:46-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Իրանի Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԻՆ–ի` էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանից 95 կմ հեռավորության վրա։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժադիմացկուն շենքեր կունենանք. Հայաստանում նոր նորմեր են մշակվել