ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին ասել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն` Ադրբեջանի գործարարների կազմակերպությունների ազգային կոնֆեդերացիայի (ASK) ղեկավար Մամեդ Մուսաևի հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպմանը կողմերն ընդգծել են բիզնեսի ոլորտում Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ձևաչափի կարևորությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում եռակողմ բիզնես ֆորում անցկացնել։
Ավելի վաղ ՝ փետրվարի 22-ին, խորհրդարանում իր ելույթի ժամանակ Վրաստանի վարչապետի այդ ժամանակվա թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ մտադիր է կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո առաջին այցերի շարքում Ադրբեջանն ընդգրկել:
Թբիլիսիում բողոքի երթ է վարչապետ Ղարիբաշվիլիի հրաժարականի պահանջով
Նա ծրագրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ լուծել Դավիթ Գարեջիի վանական համալիրի «վիճելի» տարածքի հարցերը։
Հիշեցնենք, որ վրաց-ադրբեջանական սահմանի մեկ երրորդը դեռևս մնում է առանց սահմանազատման, վիճելի հատվածներից մեկում է գտնվում 6-րդ դարի վանական համալիր Դավիթ Գարեջին, որի մի մասին հավակնում է տիրանալ Ադրբեջանը:
«Նա քրեական տարր է». Վրաստանի վարչապետը մեկնաբանել է ընդդիմադիր Մելիայի ձերբակալությունը