Թուրքիայից Հայաստան ոչ միայն լոլիկ ու վարունգ է ներկրել, այլ նաև ծիրան. «Ժողովուրդ»

Թուրքական և իրանական ծագմամբ լոլիկի ու վարունգի ներկրումը մեծ հարված է տեղական արտադրությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում անդրադարձել է Հայաստան ներկրվող գյուղատնտեսական մթերքների խնդրին։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացել է, որ նախորդ տարվա ընթացքում Թուրքիայից Հայաստան է մտել մոտ 1 733 տոննա լոլիկ, իսկ 2019 թվականին Հայաստանը ներմուծել էր մոտ 3000 տոննա:

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ լոլիկ եք ուտում

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է նաև, որ որոշ քանակությամբ լոլիկ ներմուծվել է նաև Իրանից՝ 241 տոննայի չափով: Բացի այս, Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ նախորդ տարվա ընթացքում ներկրվել է նաև վարունգ՝ մոտ 2000 տոննայի չափով:

«Հայաստան ծիրան է ներմուծվել ոչ միայն Իրանից, Վրաստանից, այլև Թուրքիայից: Օրինակ՝ ՀՀ թուրքական ծիրան նախորդ տարվա ընթացքում ներմուծվել է 2045 տոննա: Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ Իրանից ներմուծվել է 2726 տոննա, Վրաստանից՝ 7528 տոննա ծիրան: Նշենք, որ թուրքական և իրանական ծագմամբ լոլիկի ու վարունգի ներկրումը մեծ հարված է տեղական արտադրությանը: Քանի որ ներկրված լոլիկն ու վարունգը շուկայում և սուպերմարկետներում բավականին էժան գնով են վաճառվում, հայ արտադրողները տուժում են»,–գրում է թերթը:

Ռուսաստանն արգելել է լոլիկ և պղպեղ ներմուծել ՀՀ Արմավիրի մարզից

Բանն այն է, որ գյուղացիները վարկեր են վերցնում, լուրջ ծախսեր են կատարում, ձմռան ամիսներին ջեռուցում են ջերմատները, որ լոլիկ և այլ մշակաբույսեր աճեցնեն, մի քանի ընկերություններ, դրսից ներկրելով անհայտ բաղադրության լոլիկ ու վարունգ, տեղի արտադրողին դուրս են մղում շուկայից, աղքատացնում, իսկ իրենք լուրջ շահույթ են գեներացնում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: