Տղամարդուն նռնակով սպանելու փորձ է կատարել համագյուղացին, որը նախապես ծրագրել է ամեն ինչ

Մալիշկա գյուղի բնակիչը նախապես նռնակ է գնել ու պահել, որ սպանի համագյուղացուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik.Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բացահայտվել է Մալիշկա գյուղի 61-ամյա բնակչի նկատմամբ նռնակի միջոցով սպանության փորձ կատարելու դեպքը, ձերբակալվել է վերջինիս համագյուղացին։

Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է. 84–ամյա կնոջը սպանել է 44–ամյա տղամարդը

Նշենք, որ մարտի 8-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մալիշայի 61-ամյա բնակիչ տղամարդն իրեն պատկանող «Վազ-2107» ավտոմեքենայի կցորդիչը բարձրացնելու ժամանակ, դրա տակ գտնվող նռնակի պայթելու հետևանքով կրծքավանդակի և վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։

«Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է նույն գյուղի բնակիչը՝ ծնված 1959թ.: Մարտի 7-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, վերջինս, վրեժի շարժառիթով ապօրինի ձեռք բերած «ՌԳԴ-5» նռնակի օղը հանելով և այն մարտական վիճակի բերելով, տեղադրել է համագյուղացու մեքենայի կցորդիչի վրա։ Տղամարդը նռնակը հարմարեցրել է այնպես, որ աննշան շարժման դեպքում այն պայթի: Հաջորդ օրը 61-ամյա տղամարդը կցորդիչը շարժել է, ինչի հետևանքով նռնակը պայթել է՝ պատճառելով բեկորային բազմաթիվ վնասվածքներ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Տուժողի համագյուղացին ձերբակալվել է սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով պայթուցիկ սարք ձեռք բերելու, պահելու կասկածանքով։ Նա հարցաքննվել է ու տվել ինքախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Վանաձորում պայթյուն է որոտացել. ձկան խանութի ուղղությամբ ձայնային նռնակ են նետել