ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտայից` ՀՀ նախագահի նստավայրի մուտքի մոտից, քիչ առաջ ոստիկանությունը բերման ենթարկեց բողոքի ակցիայի մի քանի մասնակցի։
Ցուցարարները պնդում են, որ ի նշան բողոքի` նախագահ Արմեն Սարգսյանի նստավայր պաղպաղակ են տարել։ Ոստիկանությունը, սակայն, պնդում է, որ նրանք աղտոտել են հանրային տարածքը։
Բերման ենթարկվող քաղաքացիներից մեկը ներկայացավ Համբարձում Հունանյան անուն–ազգանունով` որպես Նոր Հաճն քաղաքի բնակիչ։ Նա ոստիկաններին հայտնեց իր բնակության հասցեն ու պահանջեց իրեն ոստիկանության բաժանմունք հրավիրել պաշտոնական նամակով` հայտարարելով, որ այսկերպ իրեն բերման ենթարկելն անօրինական է։
Այդուհանդերձ, ոստիկանները ցուցարարին ու ևս 5 անձի նախագահական նստավայրի դիմացից բերման ենթարկեցին` պնդելով, որ նրանք օրենք են խախտել։
ԳՇ պետը շարունակում է պաշտոնավարել. Փաստաբանների պալատի նախագահը բացատրել է, թե ինչպես
Sputnik Արմանիայի հարցին, թե ի՞նչ հիմքով են բերման ենթարկվել քաղաքացիները, ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին.
«6 անձ բերվել է ոստիկանություն`Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 43.1 հոդված 3–րդ մասով և 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար»։
Նշենք, որ վերոհիշյալ օրենքի հոդվածները նախատեսում են չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելը և հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Հիշյալ խախտւմների համար Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքը նխատեսում է առավելագույնը մինչև 200 000 դրամի տուգանք։
Հիշեցնենք`հեղափոխությունից հետո ` 2018թ–ի մայիսին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր նստավայրի մոտ հանդիպել էր սահմանամերձ շրջաններից մայրաքաղաք այցելած երեխաներին և նրանց հրավիրել իր նստավայր՝ պաղպաղակ հյուրասիրելու։
«Ովքեր լուռ են` չեն գիտակցում վտանգի չափը». մշակութային գործիչներն ընդդիմության կողքին են