Հայ մարմնավաճառները Շուշի չեն այցելել. Արցախի ԱԻՆ–ը հերքում է համացանցում տարածված լուրերը

Դեպքի բացահայտման նպատակով իրականացվել է հետաքննություն` Արցախում խաղաղապահ առաքելությամբ ռուսական զորակազմի հետ համագործակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունը, թե Ստեփանակերտից 2 մարմնավաճառ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք և ադրբեջանցի զինծառայողների հետ զբաղվել մարմնավաճառությամբ, բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։ 

«Դեպքի բացահայտման առթիվ իրականացվել է համապատասխան հետաքննություն` համագործակցելով նաև Արցախում խաղաղապահ առաքելությամբ ռուսական զորակազմի հետ: Վստահեցնում ենք, որ սոցցանցերի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը հերյուրանք են և ապատեղեկատվություն»,– գրում է Թադևոսյանը:

Նա նաև հորդորում է չտրվել ապատեղեկատվություն և զգացմունքային թեմաներ պարունակող գրառումներին և չտարածել դրանք։

Արցախի ճանաչման հարցը կա՞ ընդդիմության օրակարգում. Վազգեն Մանուկյանի պատասխանը