Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Սերգեյ Լավրովն ու Մեվլութ Չավուշօղլուն հանդիպել են Դոհայի օդանավակայանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Քաթարում կայացած հանդիպման ընթացքում իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Տեղեկանում ենք Չավուշօղլուի Twitter-ի էջում արված գրառումից։

​Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև վերջին իրադարձությունները Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում։

Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի Մերսին նահանգում «Ակույու» ատոմակայանի թիվ 3 էներգաբլոկի կառուցման մեկնարկի մասին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook - ի իր էջում հայտնել էր, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել հենց օդանավակայանում, որտեղ ռուսական պատվիրակությունը ժամանել է Սաուդյան Արաբիայից, իսկ թուրքականը ՝ Ղրղզստանից:

Էրդողանը կկարողանա՞ ԱԷԿ-ն օգտագործել ատոմային ռումբ ստեղծելու համար