Հզոր ցիկլոն է հյուր գալիս. սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Մարտի 11-12-ին հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

«Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում  սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»,–ասված է հաղորդագրության մեջ։ 

Ձյունը մեկ օրով կհեռանա. եղանակի տեսություն

Տեղեկացվում է, որ հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ին սպասվում է ձյան  ծածկի ավելացում 40-50սմ-ով։  Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ին ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը ևս 9-10 աստիճանով։

Հանրապետության տարածքում մարտի 10-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 11-12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ 11-ին  լեռնային և նախալեռնային  շրջաններում, 12-ին հանրապետության ողջ տարածքում  ձյան տեսքով։
Երևան քաղաքում մարտի 10-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-12-ին ժամանակ առ ժամանակ  սպասվում են տեղումներ, 11-ին ձնախառն անձրևի, 12-ին ձյան տեսքով: