ՀՀ նախագահը հնարավորություն է ստեղծել, որ ՍԴ–ն քայլ կատարի. Մարուքյան

Մարուքյանը հայտարարեց, որ այսօր ստեղծված նոր քաղաքական իրողության պայմաններում իրենք հրաժարվում են Փաշինյանի հետ հուշագրի ստորագրումից։ Բայց խորհրդրանական արտահերթ ընտրությունների հարցը շարունակում է մնալ իրենց օրակարգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Սահմանադրական դատարանը կարող է կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության գործընթացը մինչ ՀՀ նախագահի դիմումի քննության ավարտը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«ՀՀ նախագահը դիմել է ՍԴ, վիճարկում է այն օրենքների հիմնադրույթները, որոնք վերաբերում են ԳՇ պետի նշանակմանը, ազատման, և այդտեղ հակասահմանադրականության հարց է տեսել ՀՀ նախագահը։ Ես ասում եմ, որ գնդակն այս պահին ՍԴ դաշտում է, որովհետև ՍԴ–ն գործը վարույթ ընդունելիս կարող է կասեցնել վարչապետի հրամանագրի ուժի մեջ մտնելը, քանի դեռ նշված իրավակարգավորումների սահամանադրականության հարցը չի որոշվել։ Հետևաբար, ՍԴ–ն հենց հիմա կարող է որոշել, որ Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի պաշտոնավարել։ Այսինքն` ՀՀ նախագահն այստեղ հնարավորություն է ստեղծել, որ, եթե ՍԴ–ն քայլ ունի կատարելու, այդ քայլը կատարի»,– ասաց Մարուքյանը։

Ինչ վերաբերում է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ու ԶՈւ ղեկավար սպայական կազմի հայտարարությանը` ՀՀ վարչապետի հրաժարականի ու արտահերթ ընտրությունների պահանջով, Էդմոն Մարուքյանը հիշեցնում է, որ ի սկզբանե իր ղեկավարած քաղաքական ուժն էր հանդես եկել այդ առաջարկով, քանի որ արտահերթ ընտրություններ Հայաստանում կարող են անցկացվել միայն ՀՀ վարչապետի հրաժրականի դեպքում։

Ի՞նչ կարգավիճակով է Օնիկ Գասպարյանը պատկերացնում իր` ժողովրդին ծառայելը. Լիլիթ Մակունց

«Ելքը հետևյալն էր. Օնիկ Գասպարյանին թողնել հանգիստ իր տեղում, ու այդ պարագայում մենք պատրաստ էինք հուշագիր կնքել (այն, ինչ վարչապետն առաջարկում էր)։ Մենք ճգնաժամից լուծում նք առաջարկել, ինչն ըստ էության մերժվել է, մեր մեկնած ձեռքը թողնվել է անպատասխան»,– ասաց Մարւքյանը` հավելելով, որ ստեղծված նոր իրավիճակում, երբ ԶՈւ–ն միացել է Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, իրենց այդ առաջարկը կորցրել է հրատապությունը։

Մարուքյանը հայտարարեց, որ այս նոր պայմաններում իրենք հրաժարվում են Փաշինյանի հետ հուշագրի ստորագրումից։ Բայց խորհրդրանական արտահերթ ընտրությունների հարցը, նրա խոսքով, դեռ շարունակում է մնալ իրենց կուսակցության ու ՀՀ քաղաքական օրակարգում։

Փաշինյանը դիմել է ՀՀ նախագահին ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար

ԲՀԿ–ի հետ նախատեսված քննարկումները, Մարուքյանի խոսքվ, դեռ տեղի չեն ունեցել։ ԼՀԿ նախագահը, սակայն, չի բացառում ինչպես այդ, այնպես էլ ցանկացած այլ քաղաքական ուժի հետ համագործակցությունը` նշելով.

«Ոչ մի բարիեր չունեմ քաղաքական ուրևէ ուժի կամ որևէ ուժի լիդերի հետ քննարկումնրը շարունակելու, որպեսզի Հայաստանը այս վիճակից դուրս գա»։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

ՀՀ նախագահն իր գործունեությամբ ընդդիմությանը դրդում է ավելի ակտիվ գործելու. քաղտեխնոլոգ

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց` նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Այսօր կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ 

Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: