Հայտնաբերվել է ևս 6 աճյուն. նախնական տվյալներով` բոլորը զինծառայողներ են

Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1496 է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Մարտունու շրջանի հարավարևելյան թևում և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 6 աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

ՀՀ նախագահը մի շարք զինծառայողների հետմահու պարգևատրելու հրամանագիր է ստորագրել

«Աճյուններից երեքը հայտնաբերվել են Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս երեքը՝ Մարտունու շրջանի «Ուլյանասար» կոչվող տեղամասից: Նախնական տվյալներով` բոլորը զինծառայողներ են: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին. դատախազությունն ամփոփել է պատերազմի հետևանքները

Նշվում է, որ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը: Ուղղությունների մասին կտրվի հավելյալ տեղեկություն:

Զինադադարից հետո առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել