Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Վրաստանի հետ խաղում

Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանի հետ համառ պայքարում զիջել է մրցակցին 2:3 հաշվով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պարտություն է կրել Վրաստանից։

Այսօր Երևանում կայացել է ՈւԵՖԱ Եվրո 2022-ի որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը։

Հայաստանի ազգային հավաքականը համառ պայքարում զիջել է մրցակցին 2:3 հաշվով:

Հիշեցնենք, որ Հայաստան–Վրաստան առաջին խաղում մեր հավաքականը պարտվել էր 0:5 հաշվով։

Կարևոր հաղթանակ. Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթեց Բուլղարիայի թիմին