Արա Այվազյանը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ

Այցի շրջանակներում կկայանա ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի ու Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի բանակցությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այց է կատարելու Արաբական Միացյալ Էմիրություններ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա Դուշանբեում

«Մարտի 11-ին կկայանան ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի ու Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի բանակցությունները»,–ասված է հաղորդագրության մեջ:

Աբդալլահ բեն Զայեդ Ալ Նահայանը Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականի փետրվարից:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով եղել է ԱՄԷ-ում։