ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Տեղեկացվում է, որ որոնողական աշխատանքներն այսօր կարվեն Մարտունու (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հարավ-արևելյան սահմանային գոտի) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1490 է, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողությունների մասնակիցներ: