ԱԺ աշխատակազմի ղեկավարն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Գալստյանն այդ պաշտոնում նշանակվել էր Արարատ Միրզոյանի` 2019թ. հունվարի 21-ի կարգադրությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Պատգամավորը բացատրել է` ինչու ՍԴ դիմելը չի փոխի ԳՇ պետի ազատման գործընթացը

Հաղորդագրության համաձայն` Գալստյանն ազատման դիմում է ներկայացրել մասնավոր հատվածում աշխատանքի անցնելու նպատակով։

Նշենք, որ նա այդ պաշտոնում նշանակվել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` 2019թ. հունվարի 21-ի կարգադրությամբ:

2002-2018 թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել «IMEX GROUP» ընկերությունում: 2018 թվականի սեպտեմբերից մինչև 2019 թվականի հունվարի 21-ը եղել է առաջին փոխվարչապետի խորհրդականը։

Փաշինյանը դիմել է ՀՀ նախագահին ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար