ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ–ն մարտի 15-18-ը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնի։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով պաշտպանության նախարարությանը։
Զորավարժություններում կներգրավվեն մինչև 10 հազար զինծառայողներ, շուրջ 100 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի և ականանետների ռեակտիվ համակարգեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:
Ադրբեջանը ոչնչացնում է ամեն հայկականը, անգամ Հայրենական պատերազմի հուշակոթողները. Բաբայան
Զորավարժությունները կանցկացնեն բարդ ռելիեֆով լեռնային անտառապատ տեղանքում, հիմնական ուշադրությունը կհատկացվի զորքերի կառավարմանը, նրանց մարտական պատրաստությանը, մարտական ներդաշնակության կատարելագործմանը և զորամիավորումների, հրթիռային ու հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ուժերի փոխգործակցությանը:
Ըստ հաղորդագրության` զորավարժությունների ընթացքում հակաահաբեկչական գործողություններ կմշակվեն։
Իրանի ու Ռուսաստանի ՌԾՈւ համատեղ զորավարժությունները Հնդկական օվկիանոսում