System of a Down խմբի երգը ճանաչվել է 21-րդ դարի լավագույն մետալ ստեղծագործություն

System of a Down աշխարհահռչակ խումբը` մենակատար Սերժ Թանկյանի գլխավորությամբ, տոնում է հերթական հաղթանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. System of a Down-ի Chop Suey երգն  առաջին հորիզոնականում է հեղինակավոր Metal Hammer երաժշտական ամսագրի ներկայացրած  21-րդ դարի 100 լավագույն երգերի ցուցակում։ Այն ճանաչվել է 21–րդ դարի լավագույն մետալ ստեղծագործություն։

Վարկանիշային աղյուսակը կազմելիս ամսագիրը ստացել է կարծիքներ ոչ միայն լրագրողներից, այլև քննադատներից, երաժիշտներից և ընթերցողներից:

Հայկական խումը մրցում էր այնպիսի հեղինակավոր խմբերի հետ, ինչպիսիք են Deftones-ը, Slipknot-ը, Ghost-ը և Trivium-ը:

Metal Hammer-ը System of a Down-ի երգը համարում է այն քիչ երգերից մեկը, որը կարողացել է միավորել ամբողջ աշխարհի մետալի սիրահարներին:

Հատկանշական է, որ հաղթող երգի տեսահոլովակն այս պահին YouTube-ում հավաքել է ավելի քան մեկ միլիարդ դիտում: Spotify-ում երգը լսել են ավելի քան 600 մլն օգտատերեր։