Sputnik Արմենիայի լուսանկարիչները ֆիքսել են մարտի 9-ի քաղաքական բուռն անցուդարձը։ Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած ակցիայի մասնակիցներն այսօր արգելափակեցին ԱԺ շենքը և շարունակեցին պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմադիրները հիմա արդեն ոչ միայն Բաղրամյան պողոտայում են, այլև Դեմիրճյան փողոցում։ Նրանք գիշերելու են այնտեղ, որպեսզի առավոտյան թույլ չտան «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մուտքը խորհրդարան։
«Առավոտյան որևէ պատգամավոր չի մտնելու խորհրդարան, որովհետև նրանք այլևս անելիք չունեն։ Այս խորհրդարանի շենք պետք է մտնի միայն մեր ուզած ու թելադրած օրակարգով քաղաքական մեծամասնությունը»,- հայտարարեցին ընդդիմադիրները։
Ընդդիմադիրները խորհրդարանի շենքի ծառայողական մուտքի մոտ 2 մեծ վրան են տեղադրել. տեսանյութ
Ցուցարարներն արդեն բարիկադներ են կառուցել աղբամաններից, վրաններ տեղադրել խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ: Օրվա ընթացքում բախումներ տեղի ունեցան ընդդիմադիրների և իրավապահների միջև։
Ներկայացնում ենք մարտի 9-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ամենավառ կադրերը։
Իշխան Սաղաթելյանը Նիկոլ Փաշինյանին մինչև վաղը ժամը 12-ը ժամանակ տվեց