Ծաղկաձորում բախվել են BMW-ն ու Mercedes ML-ը. կան վիրավորներ

Վթարը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ «Արարատ» ռեստորանային համալիրի մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Երեկ՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վթար Հրազդանում. տրակտորին բախված մարդատարի վարորդն ու 11–ամյա ուղևորը հիվանդանոցում են

«Ժամը 21։30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ «Արարատ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ՝ 27-ամյա Նարեկ Խաչատրյանի վարած BMW մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Նիկոլ Գևորգյանի վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը։

Վթարի հետևանքով BMW–ի վարորդ Ն. Գևորգյանն ու նրա ուղևոր՝ Հրազդանի բնակիչ, 22-ամյա Հարություն Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է