ԵՐԵՎԱՆ,9 մարտի - Sputnik.ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։
«Մարտի 9-ին որոշում է կայացվել Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Մեղադրանքը լրացվել է 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախորդ քրգործով նաաքննությունն ավարտվել է, Մանուկյանին և նրա պաշտպանին հայտնվել է նախաքննության ավարտի մասին, և քրգործի նյութերը տրամադրվել են նրանց՝ ծանոթացման:
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր հայտնել էր` միջնորդելու է, որպեսզի կարճվի Մանուկյանի դեմ հարուցված քրգործը։
Մանուկյանին մինչ այս նույնպես մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։
Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը