ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Թունիսի ափերի մոտ երկու նավ է խորտակվել, որոնցում անօրինական միգրանտներ են եղել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Առափնյա պահպանության ծառայությունը կարողացել է 140 անօրինական միգրանտի փրկել Սֆաքս քաղաքի ափերի մոտ, նրանց թվում Թունիսի երկու քաղաքացի կա», - տեղական ԶԼՄ-ներին հայտնել Է առափնյա պահպանության վարչության ներկայացուցիչը:
Ուժի ցուցադրում. ամերիկյան ռմբակոծիչները մոտեցել են Իրանին
Աղբյուրի տվյալով՝ առայժմ դուրս են բերել 14 մարմին։ Նրանց թվում 4 երեխա և 9 կին կա։ Մահացածներն աֆրիկյան երկրներից են։
Ծեծկռտուք Վրաստանում. թեմի առաջնորդարանի երկրորդ հարկից շուրջ 10 մարդ է ընկել. տեսանյութ