Վերադարձանք Երևան. ԼՀԿ պատգամավորը պատմել է տարածվող լուրերի ու Տավուշում տեսածի մասին

Պատգամավորի խոսքով`զգոնությունը չի կարելի թուլացնել, բայց ավելորդ խուճապ ևս չի կարելի տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Տավուշում նոր սահմանազատման աշխատանքներ չեն կատարվում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը:

ՊՆ հերքում է․ Տավուշում ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ չեն անում

«Երկօրյա տավուշյան այցից վերադարձանք Երևան: Ոսկեպարում, Կիրանցում, Կայան Ավանում և Ազատամուտում չտեսանք ոչ մի նոր սահմանազատման աշխատանքներ»,–գրել է Ալեքսանյանը։

Նրա խոսքով` այս օրերին ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ, ինչը տարբեր աղբյուրներ՝ և' պաշտոնական, և' ոչ պաշտոնական, տարբեր կերպ են մեկնաբանում՝ չտալով ոչ մի հստակ տեղեկություն, բայց սահմանային փոփոխությունների մասին լուրերը բոլորը միաձայն հերքում են:

«Ինչևէ, զգոնությունը չենք թուլացնում, բայց ավելորդ խուճապ ևս չենք ստեղծում, քանի որ դա միայն ավելի է բարդացնում սահմանապահ տավուշեցու առանց այն էլ լարված առօրյան»,–գրել է նա:

Հիշեցնենք, որ սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր տարածում էին այն տեղեկությունը, որ Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բարխուդարլու տեղանքում արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում։

Նրանք վրդովվել էին, որ լրատվականները չեն անդրադառմում խնդրին։ Դրան հաջորդեց պաշտպանության նախարարության պաշտոնական հերքումը։ Նշվում էր, որ տեղեկությունը բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը:

Սյունիքի և Տավուշի հատվածի անվտանգության համար հստակ պայմանավորվածություն ունենք. Ավինյան