ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ադրբեջանցի պատգամավոր Սավալան Միրզոևը սկանդալ է սարքել Վրաստանի ռեստորաններից մեկում։
Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջան Telegram ալիքը, պատգամավորը զայրացել էր գողության պատճառով։ Հայտնում են, որ Վրաստանի խորհրդարանի պատգամավորից գողացել են դրամապանակն ու բջջային հեռախոսը։
Հաստատությունում աղմուկ բարձրացնելուց հետո պատգամավորը ոստիկանութուն է կանչել։ Ընթանում է քննություն։
Հետաքրքրական է, որ վրացական ԶԼՄ-ների տվյալներով՝ Միրզոևն ու նրա գործընկեր Զաուր Դարգյալին ռեստորանում են գտնվել պարետային ժամին։
«Նա քրեական տարր է». Վրաստանի վարչապետը մեկնաբանել է ընդդիմադիր Մելիայի ձերբակալությունը
Նրանց դրա համար չեն պատժել, չնայած կարանտինը խախտողներին պետք է տուգանեն 3000 լարիով (մոտ 950 ԱՄՆ դոլար)։
Նշենք, որ անցած ընտրություններից հետո Վրաստանի խորհրդարանում կա երեք ադրբեջանցի պատգամավոր` Զաուր Դարգյալին, Սավալան Միրզոևը և Աբդուլլա Իսմայիլովը։
Ով և ինչպես կարող է մուտք գործել Վրաստան․ երկիրն իր պայմաններն է դրել