Կարևորելով բնակչության անվտանգությունը. հանդիպել են ԱԻ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ֆրանսիական կողմի աջակցությամբ հայ փրկարարների վերապատրաստման, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ֆրանսիան միշտ եղել է հայերի կողքին. Հրազդանի քաղաքապետն ընդունել է Ժոնաթան Լաքոտին

«Կարևորելով բնակչության անվտանգությունն ու աղետներին դիմակայելու ունակությունը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ավելի խորացնելու այս ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքները»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նրանք անդրադարձել են նաև ֆրանսիական կողմի աջակցությամբ հայ փրկարարների վերապատրաստման, աղետների բժշկության և հոգեբանական ծառայության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնել քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ոլորտներում համատեղ ծրագրերի ընդլայնման և շարունակականության ապահովման հարցում:

Ֆրանսիացի կամավորները ՀՀ-ում օգնում են տուժած արցախցի ընտանիքներին. ինչպե՞ս է դա արվում