ՀՀ տնտեսությունը պահում են հանքերն ու առողջապահությունը. 2020թ–ի տնտեսական ցուցանիշները

Հրապարակված տվյալների համաձայն` ՀՆԱ–ի հիմնական հատվածը, կամ 89.1 տոկոսն ապահովվել է ավելացված արժեքի հաշվին։ Իսկ, օրինակ, արտադրական հարկերը կազմել են ընդամենը 10.9 տոկոսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. 2020թ.-ի համախառն ներքին արդյունքը Հայաստանում կազմել է 6 183 742 100 դրամ` 2019թ–ի 6 569 030 800–ի փոխարեն։ Այլ կերպ ասած`2019թ–ի համեմատ գրանցվել է 7.6 տոկոսի կամ 385 288 700 դրամի անկում։ Ցուցանիշն այսօր հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Ռազմական ծախսերը պարտքո՞վ են արել. ինչու է աճում պետական պարտքն ըստ տնտեսագետի

Հրապարակված տվյալների համաձայն` ՀՆԱ–ի հիմնական հատվածը, կամ 89.1 տոկոսն ապահովվել է ավելացված արժեքի հաշվին։ Իսկ, օրինակ, արտադրական հարկերը կազմել են ՀՆԱ–ի ընդամենը 10.9 տոկոսը։ Մշակող արդյունաբերության ցուցանիշը կազմել է 12.4 տոկոս, շինրարությանը` 6.8, առևտուրն ու ավտոմեքենաների նորոգման ծառայությունները` 10.9, Կացության և հանրային սննդի բիզնեսը`1.1 տոկոս։

Հարկ է նշել, որ 2020թ–ին 2019–ի համեմատ անկում է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում։ Բայց կան նաև որոշ ոլորտներ, որտեղ նույնիսկ աճ է եղել։ Օրինակ` 12 տոկոսանոց աճ է գրանցվել հանքարդյունաբերության ոլորտում, 6.2 տոկոս` կապի ու տեղեկատվության ոլորտում, 7.8 տոկոսով ֆինանսների ու պահովագրության, 15.1 տոկոսով` պետական կառավարման, պաշտպանության ու պարտադիր սոցիալական ապահովագրության ոլորտում, 2.1 տոկոսով` կրթության և 8.4 տոկոսով` առողջապահության ոլորտում։

Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում. Փաշինյան