ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Նոյեմբերյան-Երևան ճանապարհը փակած մարդկանց և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հանդիպումն ավարտվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց մարզպետարանի մամուլի խոսնակ Լիլիթ Սարգսյանը։
«10-15 հոգի, որ ճանապարհ էին փակել, մոտ մեկ ժամ հանդիպում ունեցան նախարարի հետ։ Իրենց բոլոր մտահոգությունները արտահայտեցին, հարցեր տվեցին։ Մարզպետը արձագանքեց ապատեղեկատվությանը` սահմանազատման աշխատանքների հետ կապված։ Քաղաքացիները մարզպետի մոտեցումների հետ համաձայն էին», – փոխանցեց խոսնակը։
Տավուշցիները մարզպետի հետ պայմանավորվել են այլևս ճանապարհները չփակել։
Նշենք, որ այսօր ցերեկը նրանք փակել էին Նոյեմբերյան-Երևան ճանապարհը և Չոբանյանի հետ հանդիպում էին պահանջում։ Բողոքի ակցիայի և հանդիպման հիմնական պատճառը Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ մտահոգությունն է։
Ինչպես արդեն հայտնել էին, ավելի վաղ սոցիալական ցանցերում և տարբեր ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում ՌԴ-ի մոտ 500 խաղաղապահներ և ադրբեջանցիներ չափումներ են իրականացնում սահմանի երկայնքով: Ավելի ուշ այդ տեղեկությունը հերքեց ՀՀ ՊՆ–ն։
Սակայն սահմանի այդ հատվածի մասին տարբեր ու հակասական տեղեկությունների հոսքը չի դադարում։
Սյունիքում ադրբեջանցիների` ավտոմեքենայից կատարված նկարահանումը հին է. ԱԱԾ-ի պարզաբանումը