ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Արցախում տեղացած առատ ձյան պատճառով, զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը։
Ավելի վաղ Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ) նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել էին մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով:
Բացատրվում էր, որ նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս:
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1490 աճյուն:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը