ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգում է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի վերաբերյալ տեղեկությունները, թե նա Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի համար լրտեսություն է արել։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Դատախազությունում նման տեղեկատվություն չկա, քրեական գործ նույնպես չկա։ Եթե հրապարակման հեղինակները հավաստի տեղեկություններ ունեն այդ առնչությամբ, պարտավոր ենք դրանք իրավապահ մարմիններին փոխանցել»,–հայտնեցին դատախազությունից։
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի հայաստանյան պաշտոնավարումը դադարեցվել է, քանի որ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել Քլարկ-Հաթինգի` իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը։
Համացանցում էլ լուրեր են շրջանառվում, որ Քլարկ–Հաթինգի հեռացման իրական պատճառը կապված է Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն անելու փաստի հետ:
ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հապճեպ հեռացել է ՀՀ-ից