Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպել են Տավուշի մարզպետի հետ

Տեղի բնակիչներին անհանգստացնում է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի մասին հակասական տեղեկությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի –Sputnik. Նոյեմբերյան-Երևան ճանապարհը փակած բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են մարզպետարանի մամուլի ծառայությունից։

Հանդիպման մասնակիցների ընդհանուր թիվը մոտ 10-15 է։

Վերադարձանք Երևան. ԼՀԿ պատգամավորը պատմել է տարածվող լուրերի ու Տավուշում տեսածի մասին

Նշենք, որ այսօր ցերեկը նրանք փակել էին Նոյեմբերյան-Երևան ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Չոբանյանի հետ։ Բողոքի ակցիայի և հանդիպման հիմնական պատճառը Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ մտահոգությունն է։

Ինչպես արդեն հաղորդել ենք, ավելի վաղ սոցիալական ցանցերում և տարբեր ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում ՌԴ-ի մոտ 500 խաղաղապահներ և ադրբեջանցիներ չափումներ են իրականացնում սահմանի երկայնքով: Ավելի ուշ այդ տեղեկությունը հերքել էր պաշտպանական գերատեսչությունը։

Սակայն սահմանի այդ հատվածի մասին տարբեր ու հակասական տեղեկությունների հոսքը չի դադարում։