ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։
Սրբազանը 2018 թվականից հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Հիշեցնենք՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 2020-ի սեպտեմբերի 17-ին դադարեցրել էր «Ժպիտների քաղաքի» հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։
«Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու համար։
Հիմնադրամի կառավարումն իրականացվում է հոգաբարձուների խորհրդի կողմից։