Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական ճանապարհը օրակարգում է

Արցախի նախագահն այսօր հադրութցիներին է ընդունել` քննարկելով նաև նրանց բնակության վայրի հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Արցախի  նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական ճանապարհն իշխանությունների օրակարգի կարևոր հարցերից է: Հարությունյանը նման բան է հայտարարել այսօր` բռնազավթված Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների ընդունելության ժամանակ։

Արցախի ՊԲ 124 սպաներ հայտարարություն են տարածել` աջակցելով Օնիկ Գասպարյանին

Հանդիպման ժամանակ քննարկվել են տեղահանված գյուղերի բնակիչներին Արցախի այլ բնակավայրերում բնակեցնելու հարցերը:

Հարությունյանի խոսքով՝ Արցախի իշխանությունների մոտեցումը նույն համայնքի բնակիչներին մեկ վայրում բնակությունն ապահովելու հարցն է կարևոր։ Որոշ համայնքներ արդեն իսկ կողմնորոշվել են, և նախագծային աշխատանքների ավարտից հետո շինարարական աշխատանքներ կսկսվեն Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնածախ, Իվանյան գյուղերում: 

Նշենք, որ 2020–ի նոյեմբերի եռակողմ հայտարարության արդյունքում Արցախի Հադրութի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հադրութցիները զրկվել են իրենց բնակության վայրերից։

Արցախի նախագահի աշխատակազմը արագ արձագանքման թեժ գիծ է գործարկել