ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր` մարտի 9-ին, Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել Տեղեկությունը հայտնում են նախագահի աշխատակազմից:
«Քննարկվել է հանրապետության առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանն ուղղված հարցերի լայն շրջանակ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ինչո՞ւ Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը չեն մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին
Զեկուցումներով հանդես են եկել պետական որոշ գերատեսչությունների ղեկավարներ:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրան, սակայն, չէին մասնակցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը։