Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա

Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ է եղել 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Կայքը փորձել է զրուցել նաև Դավթյանի հետ, սակայն վերջինս ասել է, որ հիմա զբաղված է։ Նա որևէ հարցի չի պատասխանել։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավթյանին ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ էր նշանակել հուլիսի 17-ին։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Մինչ այդ Արմեն Սարգսյանի հրամանագրով նա ազատվել էր ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել էր գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը։

Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ է եղել 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը։