Արմեն Սարգսյանը Բաքվում չի եղել. նախագահականից հերքում են

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը նաև տեղեկացնում է, թե 2020–ի նոյեմբերի 17–ին որտեղ է եղել Արմեն Սարգսյանը և ինչով է զբաղված եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, թե իբր նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 17-ին եղել է Բաքվում, ակնհայտ սուտ է և ապատեղեկատվություն: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից և հավելում, որ նախագահ Սարգսյանը ո՛չ այդ օրը, ո՛չ որևէ այլ օր չի եղել Բաքվում:

Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել

«Ինչ վերաբերում է 2020թ. նոյեմբերի 17-ին, ապա նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում, Երևանում, Հանրապետության նախագահի նստավայրում իր աշխատանքային ժամանակացույցով նախատեսված հանդիպումների շրջանակում ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերին: Վերջինս նախագահ Սարգսյանին է հանձնել իր հավատարմագրերը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նախագահականից հորդորում են գործընկերներին ձեռնպահ մնալ անհեթեթ, ակնհայտ սուտ տեղեկատվություն և անհայտ ծագման անձանց կեղծ հայտարարությունները տարածելուց:

Անհանգստացնող խնդիրը հայ գերիների վերադարձն է. Բադասյանը հանդիպել է Յոկո Կամիկավային