ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ներգրավված է որպես մեղադրյալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրգործի շրջանակներում։ Sputnik Արմենիային հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Սակայն ինչպես քրեական գործի, այնպես էլ մեղադրանքի բովանդակության վերաբերյալ այլ տեղեկություն այժմ հայտնել չենք կարող` նախաքննության տվյալների գաղտնիության իրավական սկզբունքից ելնելով»,–ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Մակարյանն այն չորս զինվորականներից մեկն է, որոնք չեն միացել ԳՇ–ի հայտարարությանը։
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մակարյանը ԳՇ պետի պաշտոնը ստանձնելու հավակնություններ ունի։
Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը. Մակարյանը չի ստորագրել, որ Գասպարյանի տե՞ղը զբաղեցնի