ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. 5-րդ զորամիավորումում անցկացվող գերատեսչական ստուգումների շրջանակում զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ստուգվել են «տագնապ» ազդանշանի դեպքում զինծառայողների գործողությունները»,– նշված է հաղորդագրության մեջ:
Զորամիավորման վարչակազմը և ենթակա զորամասերը սահմանված ժամկետում կատարել են առաջադրված խնդիրները։
Հիշեցնենք` 5-րդ բանակային կորպուսի հրամանատարը Սմբատ Գրիգորյանն է։
Օնիկ Գասպարյանի մասին տեղեկությունը կեղծիք է և մանիպուլյացիա. ԳՇ